Рубрика: Էկոլոգիակա

Էներգակիրներ (նավթ,բնական գազ, ածուխ)

1 Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:

ՆԱՎԹ

նավթ բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ։ Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածնից  ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ-ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի:

ԲՆԱԿԱՆ ԳԱԶ

Բնական գազը օգնակար անհամ, անհոտ և անգույն գազային միացություն է։ Առաջացել է երկրի ընդերքում անօդ պայմաններում։ Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար։ Բնական գազ կա թե զարգացող և զարգացած երկրներում և ավելի շատ պաշարներ կան բնական գազի զարգացող երկրներում, քանի որ զարգացածները անխնա օգտագործում և արտահանում են բնական գազը։ Բնական գազով հարուստ են մի շարք երկրներ դրանցից են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆև այլն։

ԱԾՈՒԽ

Ածուխ , պինդ ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է որը առաջացել է երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։ Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր։ Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ։ Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ։

Рубрика: Էկոլոգիակա

ՋԷԿ_երը և շրջակա միջավայրը

ՋԷԿ-երը օգտագործելով էներգակիր ռեսուրսները պինդ, հեղուկ և գազային վառելիքների տեսքով, արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհում արտադրվող էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Իրենց աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով:Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: Այսպիսով, օրգանական վառելիքի հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունն ըստ իր մասշտաբների յուրատեսակ նյութական էներգետիկ փոխանակություն է շրջակա միջավայրի հետ: Ջերմային էներգետիկայի այսպիսի շրջապտույտը ազդում է կենսոլորտում բնական վիճակում ընթացող շրջապտույտի վրա:

Рубрика: Էկոլոգիակա

ԱԷԿ-ները և շրջակա միջավայրը

Սկսած 1960-ական թվականներից ամբողջ աշխարհում լայն տարածում գտան ատոմակայանները: ԱԷԿ-ների քանակի կրտուկ ավելացմանը խթան էր նաև այն հանգամանքը, որ մարդկությունը արդեն սկսեց գիտացկել ռեսուրսների սպառման վտանգը: Անցյալ դարի 70-ական թթ. արագ աճից հետո 80-ական թթ. ԱԷԿ-ների աճը զգալիորեն դանդաղեց, երբ ի հայտ եկան դրանց էկոլոգիական և տեխնիկական վտանգները: Չնայած այս հանգամանքին` աշխարհի մի շարք երկրներում ԱԷԿ-ները տալիս են ամբողջ արտադրված էներգիայի մեծ մասը: Հատկապես մեծ է դրանց դերը վառելիքաէներգետիկ ռեսուրսներով աղքատ երկրներում: Լիտվայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Բուլղարիայում և Հունգարիայում էներգետիկան հիմնված է ԱԷԿ-ների աշխատանքի վրա:

Рубрика: Էկոլոգիակա

Մարդը և նրա ապրելու միջավայրը

  1. Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը: էկոլոգիա ,որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի մեջ եղած փոխհարաբերությունները։ Էկոլոգիայի ուսումնասիրության առարկան օրգանիզմների, ինչպես նաև օրգանիզմների և միջավայրի աբիոտիկ (անկենդան) բաղադրիչների միջև գործող միջև փոխհարաբերություններն են։ Հետաքրքրությունների առարկա են կենսաբազմազանությունը , տարածվածությունը, կենսազանգվածը և օրգանիզմների պոպուլյացիյաները նույն կամ տարբեր տեսակների միջև գործող համագործակցությունն ու մրցակցությունը։
  2. Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:  Մարդը պետք է ապրի մաքուր միջավայրում ես շրջակա միջավայրը հասկանում եմ իմ շուրջը ինչ կատարվում է , շրջակա միջավայրի մթնոլորտը , շրջապատում կատարվող ամեն ինչ:
  3.   Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա: Պետք է կառավարել որսորդներին երբ անխնա ոչնչացնում են կենդանիներին , ծառահատողներին երբ ոչնչացնում են ծառերը :
  4. Ինչ է սպասվում մեզ ապագայում: Մեզ ապագայում սպասվում է ազատ և անկախ հայրենիք :
Рубрика: Էկոլոգիակա

«Իմ շրջակա միջավայրը՝ կղզի»

  1. Մուլտֆիլմի առանցքային գաղափարը:

Մուլտֆիլմի առանցքային գաղափարը հենց այն է , որ նա թողնում է իր շրջակա միջավայրը , թողնում է , որ իր կղզին վերացնեն:

2. Ի՞նչ եք հասկանում շրջակա միջավայր ասելով

Շրջակա միջավայր ասելով ես հասկանում եմ իմ շուրջը ինչ կատարվում է , շրջակա միջավայրի մթնոլորտը , շրջապատում կատարվող ամեն ինչ:

3. Ձեր կարծիքով, ո՞վ է պատասխանատու շրջակա միջավայրի որակի համար, հիմնավորել ցանկացած պատասխան

Իմ կարծիքով պատասխանատու է ոչ միայն կղզու բնակիչը այլ նաև նավերից եկող մարդիկ քանի որ նրանք էին շրջակա միջավայրը աղտոտում:

4. Գրել, ինչպիսի փոփոխությունների է  ենթարկվել շրջակա միջավայրը վերջին 100 տարում

Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիները:

5. Եթե ես լինեի կղզու բնակիչը…

Երե ես լինեի կղզու բնակիչը ես այնպես կանեի , որ ինձ ամեն կերպ դուրս բերեին կղզուց և բացի այդ ես այնտեղ կստեղծեի իմ փոքր անկյունը և չէի թողնի , որ դրանք հասնի ավելի վատ վիճակի: