Մոդայի գեղագիտական տարը, ազգային հագուստ -Ընկեր Ազնիվ

Նորաձևություն

Նորաձևությունը բազմոլորտ առարկա է, հետաքրքիր է ուսումնասիրման համար․ այն ուսուցանվում է աշխարհի մի շարք ինստիտուտներում: Նորաձևության անկապտելի հատկանիշը նորությանը հետևելն է, առարկայի կամ երևույթի նորության և նորաձևության սկզբունքը կախված է ոչ այնքան նրա ստեղծման (առաջացման) օբյեկտիվ ժամանակից, որքան ժողովրդականություն և հանրային ճանաչում ստանալու պահից: Այսպես, էլեկտրոնային նորաձև գադջեթ կարող են դառնալ ոչ յուրահատուկ տեխնոլոգիական (կամ իրական սպառողական հատկությունների տեսակետից) սարքերը, հագուստի նորաձև տարրերը, որոնք, որպես կանոն, ուղիղ համանմանություն ունեն անցյալում:

Նորաձևությունն ունի 2 նմանակում: Առաջինը նմանակումն է, որը նպատակ ունի ընդօրինակել փորձը կամ լավ ճաշակը, երկրորդը՝ հասարակական ճնշումն է՝ հասարակությունից դուրս, ծաղրի առարկա լինելու վախը։ Մեկ այլ դասակարգմամբ՝ ինքն իրեն ընդօրինակելը համարվում է կենսաբանական պաշտպանության ձև:

Նորաձևության արդյունաբերությանը սատարում են մի շարք մասնագիտացված ամսագրեր, սոցիալական կայքեր և բլոգներ, մասնագիտացված թրենդ-գործակալություններ և նորաձևության տներ:

Հագուստի նորաձևություն

Հագուստի նորաձևությունը, հագուստի  ձևերի և նմուշների փոփոխությունն է, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակամիջոցում: Նորաձև հագնվել արտահայտության գործածությունը սկիզբ է առնում 17-րդ դարից: Նորաձևության վրա էականորեն ազդում է սեռի հասկացումն ու նույնականացումը։ Մի շարք երկրներում կային խիստ կանոններ որի համաձայն այս կամ այն հագուստը կոնկրետ սեռի է, և չի կարելի հագնել հակառակ սեռի համար նախատեսված հագուստը։ Այս կանոնը մինչ օրս էլ ինչ-որ չափով կիրառվում է:

Նորաձևության արդյունաբերուրյունը

Տարբեր ժամանակներում նորաձևություն թելադրվել է Իտալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իսպանիայից:

Նորաձևության արդյունաբերությունը տնտեսության որոշակի բաժին է, որն ներառում է տվյալ բաժնի հետ կապված ապրանքների արտադրությունն ու բաշխումը այդ թվում նաև ծառայությունը որպես ապրանք:

Համաշխարհային նորաձևության արդյունաբերություն գաղափարը առաջացել է նոր ժամանակաշրջանի:

Նորաձևության արդյունաբերությունը բաղկացած է 4 փուլից․

  1. Նոր նյութերի՝ մանրաթելերի, գործվածքի նաև կաշի և մորթի   արտադրություն;
  2. Նորաձևության բարիքների արտադրություն՝ դիզայներների, արտադրողների, կապալառուների և այլոց կողմից;
  3. Մանրածած վաճառք;
  4. գովազդի և տարածման տարբեր ձևեր։

Оставьте комментарий