Խրախուսում և պատիժ — ընկեր Դիանա

Մարդկանց խրախուսելու համար գոյություն ունեն տարբեր եղանակներ: Մարդը եթե հաղթել է ինչվոր մրցույթում նրան կարող են խրախուսել մեդալներով և պատվոգրերով: Օրինակ՝ երեխան եթե ինչ որ լավ արարք է կատարում գովելի նա արժանանում է գովասանքի կամ կարող է նաև խրախուսել շոկոլադով: Այսինքն գոյություն ունի խրախուսման տարբեր եղանակներ: Խրախուսման եղանակներից կարող է լինել նաև գովասանքը, բարի խոսքերը և մարդկանց և մարդկանց ճիշտ ուղորդելը: Անկախ ամեն ինչից յուրաքանչյուր մարդու պետք է խրախուսել լավ արարքի համար : Պատիժ ասախը շատ կոպիտ է հնչում սակայն պատժի մոտեցումները պետք է լինի այնպիսի նուրբ որպեսզի նա այլ հետևանքնեև չունենա:

Պատժի մոտեցումները պետք է լինեն ոչ խիստ բացատրաբար այսինքն ինչի համար է տվյալ անձը պատժում կամ որ արարքի համար և հետևանքները ինչ պետք է լինի երբ պատժի: Պատիժը պետք է լինի բացատրված հիմնավորված և տեղին :

Ըստ ինձ երբևէ խրախուսելի չի և պետք չէ պատիժը արդարացնել: Պատժի միջոցով հասնել արդարության դա նույնպես ճիշտ չէ արդարության կարող է հասնել մեզանից յուրաքանչյուրը միմիայն արդար և բարի գործերով : Պատիժը խրախուսելը այնքան էլ գովելի չի:

Ջեբրան Խալիլ Մարգարեն-ընկեր Ազնիվ

Նորից խոսեց քրմուհին և խնդրեց.
_ Ասա’ մեզ Բանականության և Կրքի մասին:
Եվ ասաց նա ի պատասխան.
_ Հաճախ ձեր հոգին մարտադաշտ է, որում բանականությունը և կամքը
պատերազմում են կրքերի և մղումների դեմ:
Օ, եթե ես կարողանայի խաղաղարար դառնալ ձեր հոգում,
եթե ինձ հաջողվեր ձեր մասնիկների տարաձայնությունն ու
հակառակորդությունը դարձնել մեղեդի և միասնություն:
Բայց ես ինչպե՞ս հասնեմ դրան, եթե հենց դուք ինքներդ
ձեր բոլոր մասնիկները սիրող խաղարար չդառնաք:
Ձեր բանականությունն ու կիրքը ծովում լողացող
ձեր հոգու ղեկն ու առագաստն են:
Եթե ձեր առագաստներն ու ղեկը կոտրված են, դուք կարող եք
քշվել ալիքներից ու լողալ հոսանքով կամ անշարժ կանգնել բաց ծովում:
Քանզի բանականությունը, երբ այն միայնակ է իշխում, սահմանափակող ուժ է.
իսկ միայն կիրքը բոց է, որն այրում է ինքն իրեն:
Դրա համար էլ թող ձեր հոգին բանականությանը բարձրացնի կրքի գագաթին,
որ նա կարողանա երգել. եվ թող նա կրքին ուղղորդի բանականությամբ,
որպեսզի ձեր կրրքը ապրի՝ ամեն օր վերածնվելով, և Փյունիկի պես մոխիրներից հառնելով:
Ես կուզենայի, որ դուք ձեր կամքն ու ձեր մղումները
համարեիք երկու թանկագին հյուր ձեր տանը:

Ազատություն և բարոյականություն

Մոռանալով հոգևորն ու բարոյականը` գլխակորույս տրվել ենք ոսկե կուռքերի պաշտամունքին…Ճապոնացիները գերզգայուն սարքերի օգնությամբ կշռել են հոգին և հայտնաբերել, որ այն մեկուկես գրամ է: Սակայն այդ մեկուկես գրամն ավելի ծանր է, քան ամբողջ մարմնի կշիռը: Ցավոք, մենք այսօր այդ գիտակցությունը չունենք, քանի որ ոտքից գլուխ նյութապաշտ ենք, նյութական ու նյութամոլ… 

Առանց նյութի, նյութականի, ինչ խոսք, հնարավոր չէ ապրել: Բայց դա, այդ նյութը, անհրաժեշտ է հոգին և ոչ թե մարմինն ապրեցնելու համար: Մինչդեռ մենք հիմա ավելի շատ անհանգստացած ենք մեր մարմնի բարեկեցությամբ: Սա անասելի տխուր երևույթ է և համատարած բնույթ է կրում, կա գրեթե ամենուրեք` թե՛ հասարակական և թե՛ մշակութային կյանքում:   Ազատությունն, իհարկե, լավ բան է, բայց այն կարող է ստրկացնել մարդուն: Քանի որ ազատությունը, ինչպես ամեն ինչ, իր սահմանն ունի, ուստի այն խախտելու պարագայում մենք կարող ենք հայտնվել ստրկության փաստի առջև: Այսօր ասում են, չէ՞, առանց այլևայլության բարձրաձայնում` ազատ եմ, կարող եմ սպանել, գողանալ, անբարոյական լինել, աջուձախ գռփել ու միլիոններ կուտակել: Բայց փաստը մնում է փաստ, որ նրանք ստրուկ են այդ ազատությանը, այդ տենչանքին…  Ազատությունը պետք է վերահսկվի ներքին բարոյականությամբ: Սակայն երբ այդ բարոյականությունը կորչում է, հետին պլան մղվում, ապա թվացյալ ազատությունն անբարո հասարակություն է կերտում, ինչին և այսօր, դժբախտաբար, ականատես ենք, ինչը և կատարվում է մեր օրերում: Այսինքն` հասարակությունը բարոյական անկում է ապրում:   Ինչպես դժվար չէ նաև նկատել, հասարակությունը սրընթաց գնում է դեպի անհոգության, այսպես ասած` թեթևության: Նման հոգեզրկություն եղե՞լ է, արդյոք, երբևէ… Շատ դժվարին ու ծանր ժամանակներ են պատուհասել մեզ: Վերջինը 1990-ական թվականներն էին: Բայց անգամ այդպիսի ժամանակներում մարդկանց մեջ հոգին ապրում էր, հույս կար, սպասելիքներ կային: Ամենակարևորը` կար պայքար, հայրենիքի տեսլական, երկրի, ժողովրդի բարեկեցության հեռանկար: Ի՞նչ ունենք այսօր… Ունենք նյութապաշտություն, որ եկել է փոխարինելու այն ամենին, այն դրվատելի երևույթներին, ինչի մասին ցավով ու ափսոսանքով նշեցինք:  Այո, մեր ժողովուրդը շատ ծանր ժամանակներ է ապրել և երբևէ հոգին չի կորցրել: Ապրել է հոգով: Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանայք <<Ճառընտիր>> գիրքը մաս-մաս անելով, փրկել են վերահաս կործանումից: Գրքի, հոգևորի նկատմամբ սերն է խոսել նրանց մեջ, այդ ամենի հանդեպ պաշտամունքն է նրանց առաջնորդել, ժողովրդի լուսավոր հոգու շարունակելիության հույսը: Հիմա եթե, Աստված չանի, երկրաշարժ կամ որևէ այլ պատուհաս լինի, մարդն իր տանից ի՞նչ կտանի փրկելու համար: Պարզ է` ոչ մի գիրք չի տանի, կտանի ոսկեղեն, հարստություն, չուլուփալաս…Որպեսզի մեր հասարակական կյանքը մաքրվի, պետք է արդեն քայլեր ձեռնարկենք, ինքնաբերաբար ոչինչ չի լինի: Պետք է իսկական մշակույթը, գիրքը պատշաճ քարոզվեն, պետք է իսկական մտավորականը երևա մեր հասարակության մեջ: Ընդ որում, ամեն մեկը պիտի մտածի, թե ինքն ինչ կարող է անել իրավիճակի բարելավման, այս փոսից դուրս գալու մասին:

  Ամեն ինչ չէ, որ պետք է բարդել իշխանության և իշխանավորների վրա: Մեզանից յուրաքանչյուրից շատ բան է կախված: Ի վերջո, կյանքն ստեղծում են հասարակ մարդիկ: Եթե մենք հոգեզուրկ ենք, ապա մեր կյանքն էլ այդպիսին կլինի, մեր երկիրն ու ղեկավարությունն էլ: Հարկ է վերանայել մեր ազգային արժեքները, մեր մեջ եղած արժեքները: Վերանայել, ապա միայն գնալ դեպի ազգայինը, համազգայինն ու համամարդկայինը…

Երջանկություն-ընկեր Դիանա

Երջանկություն դա մի զգացմունք է որով մարդը ապրում է իր ամբողջ կյանքում և ձգտում է ապրել և զգալ երջանիկ լինելու շատ պահեր և վարկյաններ : Իմ կարծիքով երջանկությունը դա ընտանիք ունենալն է քույր, եղբայր, հոգատար ծնողներ որտեղ դու ապրում ես անհոգ ու երջանիկ որտեղ քեզ բոլեորը սիրում ու հարգում են ինչպես նաև երջանկությունը դա ընկերների և շրջապատի սերն ու հարգանքն է : Մարդ կարող է երջանիկ լինել նաև լավ մասնագիտություն ունենալով սիրել մասնագիտությունը և ձգտել հասնել այն ամենին ինչ նա երազել է :  Հեշտ է ասել «Ես երջանիկ եմ», բայց դա ընդամենը արտահայտություն է, որը մենք ենք հորինել: Մենք կորցնում ենք անիմաստ ժամանակ զգացմունքներ հորինելով, դա մեզ տալիս է երևակայական հետաքրքիր կյանք, բայց երբեմն երբ գալիս ես իրականություն, ցավոտ է լինում: Ինչու՞ հորինենք նոր խնդիրներ, նոր երազանքներ, որոնք ընդամենը պահերի համար են: Երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ: Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց: Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն: Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում: Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է:  Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը: Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով` երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ:Ինձ համար երջանկությունը դա մի մեծ զգացմունք է և ես ինձ երջանիկ մարդ եմ համարում :

Մարտի 20-ը երջանկության միջազգային օրն է:

Իրական երջանկությունը շատ մոտ է: Ամեն վայրկյան երջանկություն կարելի է գտնել մեր փոքրիկ գործողություններում, մեր ներսում և շրջապատում:

Պարզապես պետք է փոխենք երջանկության մասին մեր պատկերացումը, որպեսզի մշտապես երջանիկ հույզեր բերենք մեր կյանք և մտածենք դրական.

Երևան քաղաքի ապաստարանները — ընկեր Դիանա

Արտակարգ դրություն հայտարարվում է համաճարակի, աղետի, պատերազմների, վտանգավոր բնական երևույթի, վտանգավոր տեխնոլոգիաների կիրառման, զենքերի կիրառման, պատերազմների, էկոլոգիական նպատակների ժամանակ։ Արտակարգ դրության ժամանակ դադարում են աշխատել դպրոցները, համալսարանները, արվեստի դպրոցները, մասնակի դպրոցները, սպասարկման ոլորտի որոշ ծառայություններ։ Որպեսզի բոլորս ապահով լինենք, պետք է նախապես տեղեկանանք ինչ պետք է անել նման դրության ժամանակ և իմանանք մեր բնակավայրի մոտ ապաստարանների, մետրոպոլիտենների, կացարանների մասին։ Պաշտպանական կառույցը ժամանակակից խոցման միջոցների ազդեցությունից, պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում վթարների ու աղետների, կամ այդ օբյեկտների տեղակայման վայրերում տարերային աղետների առաջացման հետևանքով ծագած վտանգներից մարդկանց, տեխնիկայի և ունեցվածքի պաշտպանության համար նախատեսված ճարտարագիտական շինություն է։ Պետք չէ խուճապի մատնվել, պետք է զգոն լինել։ Արտակարգ դեպքերի համար պետք է ունենալ պայուսակ, որտեղ կլինի առաջին անհրաժեշտության իրեր, ջուր, երկար պահպանվող սնունդ, փաստաթղթեր, գումար, հեռախոս, մուրճ։ Հնարավորության դեպքում պետք է տեղեկացնել հարևաններին։

Ալտրուիզմ- ընկեր Դիանա

Ալտորիզմը երեւույթ է, որը գոյություն է ունեցել հին ժամանակներից: Միշտ եղել են մարդիկ, որոնց համար հարեւանի երջանկությունը ավելի կարեւոր է, քան իր սեփականը: Անզուսպություն, անտարբեր գործողություններ, բարություն, ներողամտություն եւ խղճի միտում որակյալ բնույթ են կրում:

Այլմոլորակակն այն տերմինն է (լատիներեն «ուրիշների» համար), որը նշանակում է մարդուն կամավոր գործունեություն մարդկանց նկատմամբ, ովքեր օգնության կարիք ունեն: Ենթադրվում է, որ իսկական ալտրուիզմը կապված չէ նպաստների ձեռքբերման հետ, հակառակ դեպքում այլասիրական գործողությունը կորցնում է իր նշանակությունը եւ արժեքը: Ով է ալտահարը, այս հարցը պատասխանում է ռուս փիլիսոփա Վ.Սոլովյեվին. Այն մարդը, ով համերաշխ է այլ մարդկանց հետ, բարոյապես, շահագրգռված է իրենց ճակատագրով եւ երջանկությամբ: Ալտրուիզմի օրինակներ.

  • նվիրատվություն;
  • կամավորություն (տարածքների մաքրում, գետերի մաքրում, հոսպուսների աշխատանք, դժբախտ պատահարների դեպքեր, կենդանիների կացարաններում);
  • տարբեր տեսակի բարեգործություններ;
  • դաստիարակություն;
  • անձնազոհություն (ուրիշներին փրկելու սեփական կյանքի գնով):

Հասարակագիտություն Բարին և Չարը — Ընկեր Դիանա

Պատասխանել հետևյալ հարցերին.

. Երբ մարդուն համարում եք բարի, ի՜նչ հատկանիշներ եք նրան վերագրում:

Երբ մարդուն համարում եք բարի, հատկանիշները նրան վերագրում ազնիվ, ճշտապահ , ճշտախոս է լինում և բարությունը նաև ներսից է բխում այսինքն մարդ պետք է հոգով և սրտով լինի բարի:

. Արդյո՜ք մարդը բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:

Բարին միշտ իմաստալից է լինում և երբ կա չարը և նաև չկա չարը և ամեն դեպքում բարին միշտ իմաստալից է լիննում :

. Արդյո՜ք մարդը կարող է լիմել միաժամանակ և բարի և չար:

Բարի մարդը երբեք չի կարող լինել բայց կարող է լինել այնպիսի վիճակ, որ նա լցվի չարությամբ տվյալ պահին :

. Սոկրատեսն ասում է <<Ով իմաստուն է , նա բարի է >>: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:

Սոկրատեսի հետ համաձայն չեմ, որ <<ով իմաստուն է նա բարի է >> ոչ բարին կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը բարությունը մեր հոգու խորքից է բխում և դա ինձ թվում է իմաստուն լինելու հետ կապ չունի :

Մոդայի գեղագիտական տարը, ազգային հագուստ -Ընկեր Ազնիվ

Նորաձևություն

Նորաձևությունը բազմոլորտ առարկա է, հետաքրքիր է ուսումնասիրման համար․ այն ուսուցանվում է աշխարհի մի շարք ինստիտուտներում: Նորաձևության անկապտելի հատկանիշը նորությանը հետևելն է, առարկայի կամ երևույթի նորության և նորաձևության սկզբունքը կախված է ոչ այնքան նրա ստեղծման (առաջացման) օբյեկտիվ ժամանակից, որքան ժողովրդականություն և հանրային ճանաչում ստանալու պահից: Այսպես, էլեկտրոնային նորաձև գադջեթ կարող են դառնալ ոչ յուրահատուկ տեխնոլոգիական (կամ իրական սպառողական հատկությունների տեսակետից) սարքերը, հագուստի նորաձև տարրերը, որոնք, որպես կանոն, ուղիղ համանմանություն ունեն անցյալում:

Նորաձևությունն ունի 2 նմանակում: Առաջինը նմանակումն է, որը նպատակ ունի ընդօրինակել փորձը կամ լավ ճաշակը, երկրորդը՝ հասարակական ճնշումն է՝ հասարակությունից դուրս, ծաղրի առարկա լինելու վախը։ Մեկ այլ դասակարգմամբ՝ ինքն իրեն ընդօրինակելը համարվում է կենսաբանական պաշտպանության ձև:

Նորաձևության արդյունաբերությանը սատարում են մի շարք մասնագիտացված ամսագրեր, սոցիալական կայքեր և բլոգներ, մասնագիտացված թրենդ-գործակալություններ և նորաձևության տներ:

Հագուստի նորաձևություն

Հագուստի նորաձևությունը, հագուստի  ձևերի և նմուշների փոփոխությունն է, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակամիջոցում: Նորաձև հագնվել արտահայտության գործածությունը սկիզբ է առնում 17-րդ դարից: Նորաձևության վրա էականորեն ազդում է սեռի հասկացումն ու նույնականացումը։ Մի շարք երկրներում կային խիստ կանոններ որի համաձայն այս կամ այն հագուստը կոնկրետ սեռի է, և չի կարելի հագնել հակառակ սեռի համար նախատեսված հագուստը։ Այս կանոնը մինչ օրս էլ ինչ-որ չափով կիրառվում է:

Նորաձևության արդյունաբերուրյունը

Տարբեր ժամանակներում նորաձևություն թելադրվել է Իտալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իսպանիայից:

Նորաձևության արդյունաբերությունը տնտեսության որոշակի բաժին է, որն ներառում է տվյալ բաժնի հետ կապված ապրանքների արտադրությունն ու բաշխումը այդ թվում նաև ծառայությունը որպես ապրանք:

Համաշխարհային նորաձևության արդյունաբերություն գաղափարը առաջացել է նոր ժամանակաշրջանի:

Նորաձևության արդյունաբերությունը բաղկացած է 4 փուլից․

  1. Նոր նյութերի՝ մանրաթելերի, գործվածքի նաև կաշի և մորթի   արտադրություն;
  2. Նորաձևության բարիքների արտադրություն՝ դիզայներների, արտադրողների, կապալառուների և այլոց կողմից;
  3. Մանրածած վաճառք;
  4. գովազդի և տարածման տարբեր ձևեր։

Ահաբեկչություն-Ընկեր Դիանա

Ահաբեկչության ձևեր

Ահաբեկչությունները ըստ բնույթի լինում են․

  1. Անկազմակերպ կամ անհատական— այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց ետևում կազմակերպություն չի կանգնած :
  2. Կազմակերպված, խմբային — ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից :

Ըստ նպատակի, ահաբեկչությունները բաժանվում են․

  1. Ազգայնական — հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։
  2. Կրոնական — կարող է կապած լինել տարբեր կրողնների դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։
  3. Գաղափարապես նշանակված, սոցիալական — ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը հրավիրել սուր խնդրին: Երբեմն ահաբեկչության այս տեսակը կոչվում է հեղափոխական:

Մարտավարություն

Հիմնական հոդված՝ Ահաբեկչության մարտավարություններ

Ահաբեկչական հարձակումները հաճախ նպատակաուղղված են առավելագույնի հասցնել վախն ու հրապարակայնությունը, սովորաբար օգտագործելով պայթուցիկ նյութեր կամ թույն: Ահաբեկչական խմբերը սովորաբար ավելի շուտ մեթդոապես պլանավորում են հարձակումը և կարող են պատրաստել մասնակիցներին, գաղտնի գործակալներին ծածկ տալ և գումարներ հավաքել կողմնակիցների կամ կազմակերպված հանցավորության միջոցով:

հաբեկչությունը ասիմետրիկ պատերազմի տեսակ է և ավելի տարածված է այն դեպքում, երբ ուղղակի պայմանական պատերազմը չի կարող արդյունավետ լինել, քանի որ հակամարտող ուժերը տարբեր են

Համատեքստը, որտեղ օգտագործվում է ահաբերկչական մարտավարություն, հաճախ իրենից ներկայացնում է լայնամասշտաբ, չլուծված քաղաքական կոնֆլիկտ։ Կոնֆլիկտի տեսակները լայնորեն տարբերվում են։

Պատմական օրինակներ՝

  • Տարածաշրջանից դուրս գալը նոր ինքնիշխան պետություն ձևավորելու կամ այլ պետության մաս դառնալու համար
  • Տարբեր էթնիկ խմբերի տարածքների կամ ռեսուրսների դոմինանտությունը
  • Բնակչության տնտեսական կորուստը
  • Կրոնական ֆանատիզմ
  • և այլն

Հայաստան

Ահաբեկչության տեսակ էր 1999 թվականի Հոկտեմբերի 27 -ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:

Պատմություն

Առաջին ահաբեկչական տեխնիկական մեթոդներն օգատգործել է Իռլանդիայի հանդրապետական եղբայրությունը[, որը հիմնադրվել է 1858 թվականին իռլանդական ազգայնական հեղափոխական խումբ], և որը հարձակումներ է գործել Անգլիայում Խումբը 1881 թվականին սկսեց ֆրենյան դինամիկ քարոզարշավ, որը առաջին ժամանակակից ահաբեկչական արշավներից մեկն էր  Քաղաքական սպանությունների վրա հիմնված ավելի վաղ ահաբեկչության ձևերի փոխարեն այս քարոզարշավը ժամանակակից պայթուցիկ նյութեր էր օգտագործում, որն արտահայտվում էր Մեծ Բրիտանիայի մետրոպոլիայի սրտում վախը ցանելու նպատակով՝ քաղաքական շահերին հասնելու համար:

Եվս մեկ վաղ ահաբեկչական խումբ էր 1878 թվականին Ռուսաստանում հիմնված «Նարոդայա Վոլյա» հեղափոխական անարխիստական խումբը, որը ոգեշնչված էր Սերգեյ Նեչաևի և ահաբեկիչ Կառլո Պիսասանի «արարքի պրոպագանդայից»:

Ահաբեկչության գիտնականները առանձնացնում են գլոբալ ահաբեկչության չորս գլխավոր ալիք․ «Անարխիստական, հակագաղութային, Նոր ձախ և կրոնական։ Սկզբի երեքը արդեն ավարտվել են և դրանք տևել էին 40 տարի, իսկ չորրորդը ներկայումս գտնվում է իր երրորդ տասնամյակում:

Կրոնի դերը քաղաքականության մեջ-Ընկեր Դիաննա

ԿՐՈՆ

Ին կարծիքով կրոնը և քաղաքականությունը շատ տարբեր երևույթներ են քանի , որ ես միշտ ըմբռնել եմ կրոնը որպես հոգևոր արժեք , հոգևոր երևույթ, իսկ քաղաքականությունը երկրի քաղաքական իրավիճակին է վերաբերում : Դարեր շարունակ մենք գիտենք, որ մեր կրոնն է պահպանել մեր ազգը, մեչ կրոնն է եղել մեր ազգի պահպանման հիմքը և մեր կրոնի շնորհիվ է , որ մենք դարեդար հաղթել ենք տարբեր պատերազմներում և հասել ենք 21-րդ դար: Կրոնի շնորհիվ է եղել , որ մենք 1915 թվականին կարողացել են դիմակայել թշնամուն և հենց այդ հավատքն է , որ մեզ դարեդար փոխանցվել է 301 թվականից մինչ այսօր և մենք հասել ենք 21-րդ դար հենց դրա շնորհիվ :

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականության հետ կապված ես կարող եմ ասել , որ քաղաքական դաշտը պետք է մաքուր լիմի ցանկացած տեսակի ընդվզումներից , բայց ես նաև հասկանում եմ , որ քաղաքական դաշտը այդքան էլ հեռու չէ մեր առօրյա կյանքից այսիննքն քաղաքականությունը հենց այն է ինչում մենք ապրում ենք դրսևորում ենք և շատ հաճախ տեսնում ենք , որ կապ կա քաղաքականության և կրոնի մեջ : Օրինակ՝ տարբեր տոների ժամանակ մենք տեսնում ենք տարբեր քաղաքական գործիչները ներկա են գտնվում կրոնական ծեսերի երբեմն դա ոգևորում է քանի , որ դա տեսնում ես քո կառավարության առաջնորդի նստած որևէ կրոնական ծեսի և զինվում ես այն համբերությամբ ուժով, եռանդով , մենք բոլորս պատկանում ենք նույն կրոնին ես այս առումով ուղղակի ընդունում եմ կրոնը և քաղաքականությունը որպես միմյանց լրացնող օղակներց են բայց կարծում եմ , որ այնուամենայնիվ կրոնը այնքան մաքուր , անապակ, երևույթ է ուղղակի չպետք է խառնվել միմյանց հետ :