Ջեբրան Խալիլ Մարգարեն-ընկեր Ազնիվ

Նորից խոսեց քրմուհին և խնդրեց.
_ Ասա’ մեզ Բանականության և Կրքի մասին:
Եվ ասաց նա ի պատասխան.
_ Հաճախ ձեր հոգին մարտադաշտ է, որում բանականությունը և կամքը
պատերազմում են կրքերի և մղումների դեմ:
Օ, եթե ես կարողանայի խաղաղարար դառնալ ձեր հոգում,
եթե ինձ հաջողվեր ձեր մասնիկների տարաձայնությունն ու
հակառակորդությունը դարձնել մեղեդի և միասնություն:
Բայց ես ինչպե՞ս հասնեմ դրան, եթե հենց դուք ինքներդ
ձեր բոլոր մասնիկները սիրող խաղարար չդառնաք:
Ձեր բանականությունն ու կիրքը ծովում լողացող
ձեր հոգու ղեկն ու առագաստն են:
Եթե ձեր առագաստներն ու ղեկը կոտրված են, դուք կարող եք
քշվել ալիքներից ու լողալ հոսանքով կամ անշարժ կանգնել բաց ծովում:
Քանզի բանականությունը, երբ այն միայնակ է իշխում, սահմանափակող ուժ է.
իսկ միայն կիրքը բոց է, որն այրում է ինքն իրեն:
Դրա համար էլ թող ձեր հոգին բանականությանը բարձրացնի կրքի գագաթին,
որ նա կարողանա երգել. եվ թող նա կրքին ուղղորդի բանականությամբ,
որպեսզի ձեր կրրքը ապրի՝ ամեն օր վերածնվելով, և Փյունիկի պես մոխիրներից հառնելով:
Ես կուզենայի, որ դուք ձեր կամքն ու ձեր մղումները
համարեիք երկու թանկագին հյուր ձեր տանը:

Оставьте комментарий