Քաղաքական գիտակցության դերը քաղաքական համակարգում

Առաջինը քաղաքական գիտակցության ձեռքբերման համար քննադատական մեթոդի զարգացումն է։ Ի տարբերություն Պրոտագորասի, Սոկրատեսը հավատում էր, որ ճշմարտություն գոյություն ունի։ Սակայն այդ ճշմարտությունը դոգմատիկ չէ։ Դրան կարելի է հասնել միայն քննադատական մտածողության մշտական առկայությամբ։ Սոկրատեսը փորձում էր քաղաքական համակարգում միաձուլել բարոյականությունն ու արդյունավետությունը։ Երկրորդ, նա ցանկանում էր բարոյականը դարձնել գիտության օբյեկտ։ Համաձայն Սոկրատեսի, գոյություն ունեն բարոյական համընդհանուր օրենքներ, ինչը չենք կարող բացահայտել մեր մեջ, եթե չունենք իրական փիլիսոփայական կրթություն։ Այսպիսով, Սոկրատեսի համար քաղաքականությունը իրական արվեստ էր։ 

Այն սերստրեն կապված է քա­ղաքական կուլտուրայի և քաղաքական վարքագծի հետ։ Քաղաքական գիտակցության կառուցվածքային տարրերն են քաղաքական նորմերն ու արժեքնե­րը, քաղաքական համոզմունքներն ու պատկերա­ցումները, տեսական և էպիրիկ գիտելիք­ները։ Այն ձևավորվում է անձի սոցիալականացման քաղաքական գործընթա­ցում։ Կառուցվածքային առումով բաղկացած է կայուն և փոփոխական բա­ղադրամասերից։ Օրինակ, գաղափարախոսական ընտրության հիմքում ընկած են կայուն սոցիալ-քաղաքական արժեքներ՝ ժողովրդավարություն, ագատաթյան և Քաղաքական գիտակցության փոփոխական տարրերը կապված են ընթացիկ պահի վերագնահատման հետ։

Տարբերում են Քաղաքական գիտակցություն տեսական, էմպիրիկ և պետական, կենցաղային մա­կարդակներ։ Քաղաքական գիտակցություն իրականացնում է կար­գավորման, ճանաչողական, արժեքա­վորման, հավաքագրման, կանխագու­շակման, նորմատիվային և գործա­ռույթներ։

Կախված սուբյեկտից աաբերում են՝ անհատական, խմբային և գանգվածային Քաղաքական գիտակցություն։ Անհատական գիտակցությունը մեկնաբանվում է որպես քաղաքականությունը քիշ թե շատ ճիշտ ընկալելու, քաղաքական բնագավառում ճիշտ կողմնորոշվելու և նպատակամետ գործերս ունակութ­յուն։ Խմբային գիտակցության կրողնե­րը հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու միավորումներն են։ Այն պայմանավորված է քաղաքական հա­մակարգում խմբի գրաված դիրքով և մեկնաբանվում է որպես կոնկրետ խմբի քաղաքական ակտիվության բովանդակությունը և ուղղվածությունը պայմանավորող պատկերացումների ամբււղջություն։ Զանգվածային Քաղաքական գիտակցություն միջնորդավորված ձևով արտացոլում է հասարակական պահանջմունքների և սպասումների մակարդակն ու բովանդակությունը, ինչպես նաև հասարակական գիտելիքների ծա­վալը քաղաքական իրականության մա­սի

Մենիմաստ և բազմիմաստ բառեր

 1. Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։
Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

Նա իր աշխատանքով վաստակում է իր տան հացը։

Երեկոյան ընտանիքով հավաքվեցին սեղանի շուրջ որպեսզի հաց ուտեն :

Տան պատերը քարից են լինում :

Նրա Սիրտը քաիրց էր:


 2.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)

առվակ — մոլորված
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)

ժայռ- մտախոհ
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)

ծաղիկ- ժպտուն
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)

փողոց- ուրախ
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)

սենյակ-հյուրընկալ
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)

հուշարձան — հպարտ
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)

բերդ -ալևոր
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)

ցայտաղբյուր-զվարթ
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)

ամպ-թավահոք
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

գիրք- իմաստուն

Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին

  1. Վեր հանե՛ք արևմտահայերի ազգային սահմանադրության նշանակությունը:

1. 1860 թ. մայիսի 24-ին Կ. Պոլսի Ազգային ընդհանուր ժողովը հաստատում է ազգային սահմանդրությունը: Սահմանադրությունն Արևմտյան Հայաստանի ու ամբողջ կայսրության հայ բնակչության կրթամշակութային կյանքը կարգավորող իրավական կարևոր փաստաթուղթ էր: Սակայն այն գործադրելու համար դեռ սուլթանի կողմից հաստատման կարիք ուներ: Սուլթանական վարչակարգը պահանջում է վերանայել 1860 թ. կանոնադրությունը: Վերջապես 1863 թ. մարտի 17-ին սուլթանը վավերացնում է կանոնադրությունը: Ազգային սահմանադրության համաձայն՝ ստեղծվում էին արևմտահայության կյանքը կազմակերպող մարմիններ՝ Ազգային ժողով (Երեսփոխանական ժողով), Ազգային կենտրոնական վարչություն, ազգային կյանքի տարբեր բնագավառներ սպասարկող խորհուրդներ: Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր մարմին, ընտրվում էր ամբողջ ազգի կողմից: 1860 թ. նախագծի համեմատությամբ նոր կանոնադրությունը շատ ավելի չափավոր էր: Քանի որ մայրաքաղաքի հայությանը հսկողության տակ պահելն ավելի հեշտ էր, իշխանությունները հոգ էին տարել, որ երեսփոխանների մեջ մեծ թիվ կազմեն պոլսահայերը. 140 տեղից նրանց բաժին էր հանվել 100-ը, իսկ ավելի քան երկուսուկես միլիոնանոց գավառահայութունն ունենալու էր միայն 40 երեսփոխան: Այսպիսով՝ համառ ու տևական պայքարից հետո արևմտահայ ժողովրդավարական խավերին հաջողվում է ամիրաներին զրկել ազգային գործերը տնօրինելու մենաշնորհից: Ազգային սահմանադրությունը դրական դեր կատարեց հայ հասարակական-քաղաքական կյանքում: Այն նոր լիցք հաղորդեց հայ ազատական շարժմանը: Մկրտիչ Խրիմյանի շնորհիվ, ով 1869 թ. դարձել էր Կ. Պոլսի հայոց պատրիարք, սահմանադրությունը գործադրվեց Արևմտյան Հայաստանի բազմաթիվ գավառներում: Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869-1873), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։


2.Համառոտ ներկայացրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները:

2.Թուրքական իշխանության գլխավոր նպատակներից էր հայոց ազատամարտի մեկ այլ միջնաբերդի՝ Զեյթունի վերջնական հպատակեցումը: Այսպիսով 1860 թ. չերքեզների ավազակային ջոկատների ուղեկցությամբ թուրքերի 10-հազարանոց բանակը արշավեց Զեյթունի վրա: Երկարատև մարտերից հետո Բարձր դուռը, վախենալով եվրոպական միջամտությունից, գնում է փոխզիջման: Հաշտության կնքմանը նպաստում է նաև հայոց պատրիարքը, որին անհանգստացրել էր հայերի՝ կաթոլիկություն ընդունելու պատրաստակամությունը: Վերացվում է շրջափակումը, ազատ են արձակվում տանուտերերն ու մյուս ձերբակալվածները: Զեյթունցիները պարտավորվում են վճարել հարկերը: Գավառակը կորցնում է իր նախկին կիսանկախ վիճակը, բայց համայնքի ներքին գործերում հայերը պահպանում են ինքնուրույնություն: Զեյթունի 1862 թ. ապստամբությունը խոշոր ազդեցություն ունեցավ հայ ազատագրական շարժման հետագա ողջ ընթացքի վրա, աննախընթաց չափերով բարձրացավ հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը: Զեյթունի ապստամբությունից հետո Զեյթունի գավառակի վրա նոր հարձակում պատրաստվեց։ Կոստանդնուպոլսի պատրիարքի և Ֆրանսիայի միջնորդությամբ ճնշումներ գործադրվեց Օսմանյան կայսրության վրա, որի պատճառով հարձակումը տեղի չունեցավ, իսկ Զեյթունի բնակչությունը ընդունեց Օսմանյան կայսրության գերիշխանությունը։ Ֆրանսիացիները զեյթունցիներից պահանջեցին դառնալ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ։ Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին: