Սեբաստացի օրեր . Կրթահամալիրի տոն

Առաջադրանքներ

կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը. ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք

— Ինչո՞ւ է կրթահամալիրի տոնը նշվում հենց նոյեմբերին:

— Դա 4 տարիներին ֆիքսվեց ու ավանդույթ դարձավ: Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա: Տոնը նաև պատրաստություն է պահանջում, և սեպտեմբերի ու հոկտեմբերի պատրաստություններից հետո հարմար է նշել նոյեմբերին:

Կրթահամալիրի տոնը նշվում է հենց Նոյեմբերին քանի որ հենց այդ 4 տարիներին ընթացքում ավանդույթ դարձավ: Սեպեմբերին չէր կարող լինել քանի ու ուսումնական տարվա սկիզբ էր : Նոյեմբերը ամենասիրելի ամիսներ խոր Աշուն , ցուրտ եղանակ գեղեցիկ տերևաթափ: Տոնը պատրաստություն է պահանջում այդ իսկ պատճառով Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին պատրաստվում ենք և նշում Նոյեմբերին :

ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել

Մխիթար Սեբաստացին ծնվել է Փետրվարի 7-ին : Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան ապա Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Հալեպ րտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ Մխիթար Սեբաստացին իր անձնական օրինակով և հոգու պայծառությամբ եղել և մնում է քրիստոնեկան կյանքի չափանիշ, խոնարհության և իմաստության խորհրդանիշ։

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը։ Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար։

Մխիթար Սեբաստացին մասնագիտությամբ եղել է գրող, թարգմանիչ և վանական:

Մխիթար Սեբաստացին մահացել է ապրիլի 16-ին :

Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր.

Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը

Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան ) սկզբնատառերն են։ Մխիթարյան միաբանության զինանշանը նման է վահանի, որի կենտրոնում կա խաչ, իսկ խաչի ծայրերին էլ հենց՝ Ո. Կ. Վ. Ա. տառերն են։

Գրիր «ինչու եմ ընտրել այս կրթահամալիրը» վերնագրով շարադրություն:

Ինչու եմ ընտրել այս կրթահամալիրը

Ընտրել եմ այս կրթահամալիրը նրա համար որ ցանականում եմ կրթություն ունենալ նորանոր տեխնոլոգիաներով : Ինձ գրավել է ուսուցիչների բարձր մակարդակը : Ինչպես նաև կրթահամալիրը ունի մասնագիտական ճուղեր այսինքն մենք՝ սովորողներս, բացի դպրոցի հիմական առարկաներց ունենք ընտրելու այն ինչ ցանկանում ենք սովորել: Սիրում եմ երբ մեր կրթահամալիրը յուրովի տարբեր է մնացած դպրոցներից քանի, որ մենք ունենք շատը տոներ , ճամբորդություններ, քննարկումներ, հանդիպումներ տարբեր մարդկաց հետ: Հաճելի է երբ ճամբորդում ես ընկերներիդ հետ դա մեր կրթահամալիրի հիմնական կետերց է : Այս դպրոցի շնորհիվ բացահայտեցի այնքան թաքնված վայրեր Հայաստանում որ չէի էլ պատկերացում դրանց մասին : Ընտրեցի այս կրթահամալիրը քանի որ ես այստեղ շատ բան սովորեցի ու դեռ սովորում եմ :